Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից
Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Փաշինյանի հրաժարումը Լոնդոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց մենք համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից»,- ասել է նա։
Հայաստանի վարչապետի լրատվականը այս մասին որևէ բան չի հայտնում։
Նշենք, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը գտնվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։