Հոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալում
Հոլլի Բերին լքել է «Ամեն ինչ արդար է» սերիալի դերասանական կազմն ու պրոդյուսերի պաշտոնը։ Իրավաբանական դրամայում նա պետք է նկարահանվեր Քիմ Քարդաշյանի հետ։
Աստղի հեռանալու մասին լուրը հայտնվեց ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հեռուստադիտողները տեղեկացան նախագծում նրա մասնակցության մասին, գրում է Variety-ն։ Հրատարակության ինսայդերը հայտնել է, որ Բերին դուրս է եկել շոուից՝ պայմանավորված գրաֆիկի հետ խնդիրների պատճառով:
Ներկայումս Հոլլի Բերին ներգրավված է մի քանի նախագծերում, այդ թվում՝ «Union» մարտաֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում է Մարկ Ուոլբերգը, որը էկրան կբարձրանա օգոստոսի 16-ին, և «Never Let Go» թրիլլերը, որի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։
«Ամեն ինչ արդար է» սերիալում Քիմ Քարդաշյանը կմարմնավորի Լոս Անջելեսի ամուսնալուծությունների լավագույն փաստաբանին և փաստաբանական գրասենյակի սեփականատիրոջը, գրում է Deadline-ը։ Հոլլի Բերրիի դերի մասին տեղեկությունները գաղտնի են մնացել։