Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հետագա հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։