«Ես ու Անին երջանիկ ենք միասին». Մհեր Բաղդասարյան
Մհեր Բաղդասարյանը Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդման ընթացքում խոսել է իր և Անի Երանյանի հարաբերությունների մասին: Օրեր առաջ զույգը հրապարակել էր հարսանեկան լուսանկարներ, բայց չէր բացահայտել՝ ամուսնացե՞լ են, թե՞ ոչ:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կիսում են մեր երջանկությունը, ուրախանում են մեզ համար և շնորհավորում են, բայց այդ հարցի պատասխանը չպետք է մարդկանց հետաքրքրի: Երկուսս էլ երջանիկ ենք միասին: Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Ցանկացած նոր լուսանկար կամ տեսանյութ ես ու Անին հրապարակում ենք մեր երջանկությունը հետևորդների հետ կիսելու նպատակով», – նշել է Մհերը:
Նա խոսել է նաև իր ու Անիի առաջին հանդիպման մասին: «Առաջին անգամ Անիին տեսել եմ Ֆաինա Հարությունյանի արվեստանոցում: Տարօրինակ էմոցիաներ ունեի: Հետաքրքրվածություն կար, բայց պետք է անկեղծ լինեմ՝ այդ քիմիան առաջացել է ժամանակի ընթացքում»,- անկեղծացել է հաղորդավարը: