Երևան, 29.Օգոստոս.2024, 00:00 |
Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատ... Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ե... Ընթանում է կառավարության նիստը. Ուղիղ «Սևանի շուրջը» հեծանվային արշավը դառնում է ամ... Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաք... ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 233 գրամ «ափիոն» է... Աստղագուշակ՝ օգոստոսի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ժողովրդագրական դանդաղ գործող ռումբը. «Փաստ» Էվելինա Շահիրյանը նոր լուսանկարներ է հրապարակ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Այրվել է մոտ 25 հա հնձած արտ Փաշինյանը Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօ... Ի՞նչ է հայտարարագրել Հրայր Թովմասյանի գործը ք... Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացիների մուտ... Հավաքը կկայանա «Հարսնաքարում». «Հրապարակ» Ագրարայինում խախտել են կանոնադրությունը, իսկ ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Վարդազարյանի գործը դատական վերջին փուլում է. ... Նոր նախաձեռնություն է ստեղծվելու. կվերածվի՞ ա... Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է... Տիգրան Ավինյանը կադրային ջարդ է սկսել. «Փաստ»... Երևանյան շենքերից մեկի շքամուտքում հրդեհ է բռ... Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբա... Նարեկ Մկրտչյանը կգործուղվի ԱՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լ... «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային ... Բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կա Գորիսում հայտնաբերված թաքստոցներից առգրավել է... Իսրայելում երեխան պատահաբար կոտրել է 3500 տար... Վրաստանի արդարադատության նախարարության շենքի ... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը հանդես է... Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարա... Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Աստվածների գետ. աշխարհի ամենագեղեցիկ գետի գաղ... «Կրասնոդարը» հաղթեց Ռուսաստանի գավաթի խաղում.... Փարիզում մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն այցելել ... Թրամփը Բայդենին և Հարիսին մեղադրել է իր դեմ մ... Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են երկրներ... Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Ղազախստանի միջև... Արթուր Ալեքսանյանի թիմը դիմել է Լոզանի արբիտր... Հայտնի է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Ծանոթ ենք իրանական կողմի մտահոգությանը՝ այսպե... Հիմա դեռ վաղ է անհանգստանալ․ Մբապեն ցանկանում... ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը. Սալի... Պավել Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի... 2-ամյա երեխան «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից... Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը՝ Եվրո... Ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դ... Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյ... Հանդիպում է տեղի ունեցել Արցախի խորհրդարանի պ... Բայրամովը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պ... Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն «Եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են». Զա... Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ... Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասե... ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդ... Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափ... Գազայում իսրայելական հարվածներից 1 օրում շուր... Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյ... Ֆրանսիան Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հետախու... Երևանի Հերացի փողոցում խողովակի վնասման պատճա... Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստի... Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Երևանում բախվել են «Ford Mustang»-ը, «Toyota ... Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռայի... Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների ... Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադա... Երևանի պարեկների կողմից բաժիններ տարված երիտա... Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ ... Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցո... Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրն... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արտաշատում ավտոմեքենա է այրվել Ուզբեկստանում կթողնենք Աֆղանստանից դուրս բերվ... Մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ա... ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիս... Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրո... Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ս... Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ո... Վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռոստովի մարզ... Արարատի մարզում բախվել են գնացքն ու «Ford Tra... Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 1 մարդ զոհվել... «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածի մա... Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապ... Օլմոն նորամուտի խաղում գոլ խփեց ու հաղթանակ պ... ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ո... Նուբարաշենի բանտում մահացել է 64-ամյա ցմահ դա... Երեւանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ օգոստոսի 28-ի համար

ԿԳՄՍՆ-ի հրապարակած փաստաթղթում առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ․ Հայտարարություն

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։

«Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։
Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հան-րության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանա¬ռու-թյան մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համա-կարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար:

ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմի¬ջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթա-կան հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրա¬պետության և, ընդհանրապես, հայության շահերից:

Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ.

ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տար-բերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակա-դեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխու¬դա¬րյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրա¬ժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվա¬նու¬մից և վերադարձ կա¬տարել Ոսկե-դարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։

բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միա¬ժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրա¬ռությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկա¬զեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տա¬րողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառ¬վում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կի¬րառ-մամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պե-տա¬կանության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։

գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով ար¬տահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգ-տագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d'Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտա¬ծո¬ղու-թյամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբե-րակներն այլ լեզուներում։

դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրնե¬րի օրինա¬կով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաս¬տացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտո¬նապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևա¬բար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երի-տասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատ¬մությունն արաբ-ների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաս¬տանն ու Ղազախ¬ստա¬նը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետա¬կա¬նակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողո¬վուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժան¬վում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այն¬պիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդ¬հանրություն չունեն։

Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։
ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույ¬ները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առար-կայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղում¬ները

Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատ-մություն» բառա¬կապակ¬ցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միա-ժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով:

Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով.

ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առա¬ջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշ¬տո¬նապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետու¬թյունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնու¬թյունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշա¬կիություն է պահանջում:

բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթա¬վայ¬րերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջ¬նա¬դարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առար¬կայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպությունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտոնատար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշ¬խի-քով ապահովագրված չեն:

Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփո-խությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրո¬ցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝ Է. Գ. Մինասյան»։

Այս թեմայով

Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատ... Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ե... Ընթանում է կառավարության նիստը. Ուղիղ «Սևանի շուրջը» հեծանվային արշավը դառնում է ամ... Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաք... ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 233 գրամ «ափիոն» է... Աստղագուշակ՝ օգոստոսի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ժողովրդագրական դանդաղ գործող ռումբը. «Փաստ» Էվելինա Շահիրյանը նոր լուսանկարներ է հրապարակ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Այրվել է մոտ 25 հա հնձած արտ Փաշինյանը Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօ... Ի՞նչ է հայտարարագրել Հրայր Թովմասյանի գործը ք... Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացիների մուտ... Հավաքը կկայանա «Հարսնաքարում». «Հրապարակ» Ագրարայինում խախտել են կանոնադրությունը, իսկ ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Վարդազարյանի գործը դատական վերջին փուլում է. ... Նոր նախաձեռնություն է ստեղծվելու. կվերածվի՞ ա... Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է... Տիգրան Ավինյանը կադրային ջարդ է սկսել. «Փաստ»... Երևանյան շենքերից մեկի շքամուտքում հրդեհ է բռ... Գլխավոր դատախազությունը, ԵՊՀ-ն ու Հայ իրավաբա... Նարեկ Մկրտչյանը կգործուղվի ԱՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լ... «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային ... Բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կա Գորիսում հայտնաբերված թաքստոցներից առգրավել է... Իսրայելում երեխան պատահաբար կոտրել է 3500 տար... Վրաստանի արդարադատության նախարարության շենքի ... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը հանդես է... Պավել Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարա... Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Աստվածների գետ. աշխարհի ամենագեղեցիկ գետի գաղ... «Կրասնոդարը» հաղթեց Ռուսաստանի գավաթի խաղում.... Փարիզում մեկնարկում են Պարալիմպիկ խաղերը «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն այցելել ... Թրամփը Բայդենին և Հարիսին մեղադրել է իր դեմ մ... Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են երկրներ... Տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Ղազախստանի միջև... Արթուր Ալեքսանյանի թիմը դիմել է Լոզանի արբիտր... Հայտնի է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Ծանոթ ենք իրանական կողմի մտահոգությանը՝ այսպե... Հիմա դեռ վաղ է անհանգստանալ․ Մբապեն ցանկանում... ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը. Սալի... Պավել Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի... 2-ամյա երեխան «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից... Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը՝ Եվրո... Ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դ... Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյ... Հանդիպում է տեղի ունեցել Արցախի խորհրդարանի պ... Բայրամովը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պ... Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն «Եռակողմ հայտարարություններն ուժի մեջ են». Զա... Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ... Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասե... ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդ... Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափ... Գազայում իսրայելական հարվածներից 1 օրում շուր... Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյ... Ֆրանսիան Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հետախու... Երևանի Հերացի փողոցում խողովակի վնասման պատճա... Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստի... Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Երևանում բախվել են «Ford Mustang»-ը, «Toyota ... Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռայի... Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների ... Զարեհ Սինանյանն ու Հնդկաստանի դեսպանն անդրադա... Երևանի պարեկների կողմից բաժիններ տարված երիտա... Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ ... Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցո... Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրն... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արտաշատում ավտոմեքենա է այրվել Ուզբեկստանում կթողնենք Աֆղանստանից դուրս բերվ... Մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ա... ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիս... Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրո... Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ս... Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ո... Վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռոստովի մարզ... Արարատի մարզում բախվել են գնացքն ու «Ford Tra... Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 1 մարդ զոհվել... «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտվածի մա... Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապ... Օլմոն նորամուտի խաղում գոլ խփեց ու հաղթանակ պ... ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ո... Նուբարաշենի բանտում մահացել է 64-ամյա ցմահ դա... Երեւանում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ օգոստոսի 28-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan