Մհեր Գրիգորյանը արձակուրդ է մեկնում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմեկնի արձակուրդ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մհեր Գրիգորյանին կտրամադրվի 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,- ասվում է որոշման մեջ։
Նշենք, որ արձակուրդում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա արձակուրդում է լինելու հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը: