Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից:
Նա ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։
Հիշեցնենք նաև՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց և կալանավորվեց: