ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը` Բաթումիի կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Գասպարյանը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մրցանակակիրների շարքում է նաև վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը, ով 7 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Մանվել Առաքելյանը:
Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, փոխանցում է ArmSport-ը։