ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է փոխնախագահի թեկնածուին
ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու է հայտարարվել Օհայո նահանգից 39-ամյա սենատոր Ջեյմս Դևիդ Վենսը:
«Շատ մտածելուց և շատ այլ թեկնածուների անհավանական տաղանդները դիտարկելուց հետո ես որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի համար առավել հարմար անձը սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսն է Օհայոյի մեծ նահանգից»,- հայտարարել է Թրամփը։
Վենսը նախկին զինվորական է, գործարար և գրող, աջակցում է ապօրինի ներգաղթի և տնտեսական պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի կոշտ միջոցներին: Հանդես է գալիս Ուկրաինային օգնության դադարեցման օգտին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել էր Դոնալդ Թրամփի թեկնածությունը։