Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է․ նա 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի․ իրավապաշտպան
Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է։
Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով»,- գրել է Մելիքյանը։
Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։