«Ես ու Հրանտը ավանդական հարսանիք չենք ունեցել, հարսի զգեստով դուրս եմ եկել Սունդուկյանի բեմ». Լուիզա Ներսիսյան
«Մենք չենք ունեցել հայկական, ավանդական հարսանիք: Հրանտի ծննդյան տարեդարձին ես դուրս եմ եկել հարսի զգեստով, ոչ թե որևէ ռեստորանում էինք, այլ՝ Սունդուկյան թատրոնի բեմում, հանդիսատեսն էլ նստած:
Հրանտի ծննդյան տարեդարձը նվեր էր հանդիսատեսին, շատ հետաքրքիր համար էր՝ կյանքի խրոնիկա: Ամուսնության առաջարկը ևս շատ գեղեցիկ ու օրիգինալ է եղել՝ Միացյալ նահանգներում»,- խոսելով իր և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից՝ «VTV» յութուբյան ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: