Թրամփի դեմ մահափորձի դրդապատճառը դեռ պարզ չէ. Բայդեն
ԱՄՆ իշխանությունները դեռ հստակ տեղեկություններ չունեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի դրդապատճառների մասին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար և նոյեմբերի 14-ի նախագահի ընտրությունում Թրամփի մրցակից Ջո Բայդենը։
«Ես կոչ եմ անում բոլորին, խնդրում եմ ենթադրություններ չանել կրակողի հնարավոր դրդապատճառների կամ կապերի մասին»,- Բայդենի խոսքը մեջբերում է CNN-ը։ «Թող ՀԴԲ-ն անի իր աշխատանքը, իսկ գործընկեր գործակալություններն՝ իրենցը»:
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ում կանցկացվի անկախ հետաքննություն և անվտանգության միջոցառումների վերանայում, պարզելու համար, թե ինչպես է հնարավոր եղել Թրամփի դեմ մահափորձը։ «Հետաքննության արդյունքները կհրապարակվեն»,- խոստացել է Բայդենը։