Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունն ու մեղադրյալին հանձնել ԳԴՀ իրավասու մարմիններին։
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հաղորդվում է, որ Գերմանիայի իրավասու մարմիններին հանձնված Ա․Մ․-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու համար։