Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած կրակոցները։
«Սարան (Նեթանյահուի կինը) և ես ցնցված էինք նախագահ Թրամփի վրա կատարված ակնհայտ հարձակումից, մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,-գրել է կառավարության ղեկավարը X-ում։