Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
Հուլիսի 14-ին Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը սկսել են «Ծովային համագործակցություն 2024» համատեղ զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի են ունենում Չինաստանի Գուանդուն նահանգի Չժանզյան ռազմական նավահանգստում։
Ռուսական կողմի զորավարժությունների գլխավոր ղեկավարն ասել է, որ նման համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը «կարող է բարձրացնել երկու երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը և նպաստել ծովային և տարածաշրջանային անվտանգության պահպանմանը»: