Սպերցյանն ասել է՝ ում է երկրպագելու Եվրո-2024-ի եզրափակչում
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է այն մասին, թե ում է երկրպագելու Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում:
«Երկրպագելու եմ իսպանացիներին: Նրանք արժանի են դրան»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի գավաթի տելեգրամյան ալիքը։
Եվրո 2024-ի եզրափակիչ հանդիպումը, որում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին, փոխանցում է ArmSport-ը։