Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Միրզոյանի շնորհավորանքը` Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X սոցկայքում՝ շնորհավորելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Միրզոյանի գրառման մեջ, որին կցված է համատեղ լուսանկար Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ։