«Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրները
Այսօր եզրափակվել է «Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնը մեծ արվեստագետների և կինոաստղերի պակաս չուներ: Կինոփառատոնի հրավերով Երևան են ժամանել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» «Ջինի»-ի դափնեկիր բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում նաև Ատոմ Էգոյանը, Ալեքսանդր Փեյնը, Քևին Սփեյսին, Ջաֆար Փանահին:
14-ամյա արգելանքից հետո Հայաստան ժամանած իրանական կինոյի մեծ վարպետ Ջաֆար Փանահին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակին: «Փարաջանովյան թալեր»-ի է արժանացել նաև օսկարակիր ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյնը: Այսօր հրապարակվել են հաղթողների անունները, հանձնվել են նաև փառատոնի պատվո մրցանակները:
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է Հրանտ Վարժապետյանի՝ «Տունը» ֆիլմը: Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել ռեժիսոր Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը նվաճել է Կարելինե Վանդերթանի՝ «Չիրետայի ավետարանը» ֆիլմը: