Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակով երևում է, թե ինչի է դա հանգեցնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
«Նրանք ձգտում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ փաստացի հետ քաշել Հայաստանին իր դաշնակիցներից։ Բնականաբար, բոլոր գործընկերները դա հստակ գիտակցում են։ Մենք տեսնում ենք այլ իրավիճակների օրինակով, այդ թվում եւ Անդրկովկասի, այդ նույն Վրաստանի, թե ինչի է հանգեցնում այդ ամենը։
Բնականաբար, մենք չենք կարող տագնապներ եւ մտահոգություններ չունենալ արտաքին խաղացողների եւ Երեւանի ղեկավարության գործողությունների հետ կապված, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ կարող են սրել իրավիճակը նաեւ նրա սահմաններից դուրս»,- նշել է Վասիլեւը։