Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 34 կմ հատվածի շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2025-ին․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մի հատված՝ Արագածոտնի մարզ կատարած այցից, որում անդրադարձել է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի շինաշխատանքներին։
«Հյուսիս-հարավ մայրուղու ներդրումային ծրագրի (Տրանշ 2) շրջանակում իրականացվում են Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Ծրագրի արժեքը 75,9 մլն դոլար է: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով:
Մանրամասները՝ տեսանյութում։