Մարգո Ռոբին առաջին անգամ կմայրանա
Դերասանուհի Մարգո Ռոբին և պրոդյուսեր Թոմ Էքերլին սպասում են իրենց առաջնեկին: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են Իտալիայի Կոմո լճի շրջակայքում, իսկ հետո People-ն է վստահությամբ հայտնել, որ նա հղի է: Այս մասին գրում է Bravo.am-ը:
Զույգը պաշտոնապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Մարգոն և Թոմը չեն սիրում ցուցադրել իրենց անձնական կյանքը, հարսանիքն էլ 2016 թվականին Ավստրալիայում կազմակերպել են խիստ գաղտնիության պայմաններում: Համացանցում հարսանեկան ընդամենը մի քանի լուսանկար է հայտնվել. զույգը հրաժարվել է կադրերը վաճառել որևէ պարբերականի, թեև առաջարկներ շատ են եղել:
Նրանք ծանոթացել են 2013 թվականին՝ «Ֆրանսիական սյուիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ. Ռոբին խաղում էր, իսկ Էքերլին ռեժիսորի երրորդ օգնականն էր: