Մեքսիկայի քաղաքների փողոցները լցվել են կոկորդիլոսներով
Ավելի քան 200 կոկորդիլոս է հայտնվել Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքների փողոցներում, երբ գետերի ու ջրամբարների ջուրը դուրս է եկել ափերից հորդառատ անձրևների հետևանքով, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը։
«Մեքսիկայի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում բռնել են 206 կոկորդիլոսի, ինչպես նաև զգուշացրել են, որ այդ կենդանիները կարող են շարունակել հայտնվել քաղաքներում՝ սահմանային Տամաուլիպաս նահանգի գետերի վարարման պատճառով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բռնված բոլոր կոկորդիլոսներն այնուհետև բաց են թողնվել իրենց բնական միջավայր, որտեղ նրանք վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար: