Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման աշխատանքները․ փակվել է երթևեկելի երկու գոտի (տեսանյութ)
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տրանսպորտային միջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 07:00-ն:
Փողոցի ծանրաբեռնվածության պատճառով աշխատանքներն իրականացվում են փուլերով։ Այս փուլում փակվել է երթևեկելի երկու գոտի։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մեկ ամսում։
Մանրամասները՝ տեսանյութում։