Շահրամանյանը ոչ միայն հերքել է Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է Արցախի նախագահի հետ. պաշտպան
Չգիտեմ ինչու է հանրային լրատվականը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը` անդրադառնալով Սարգիս Գալստյանի գործին:
«Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,- գրել է նա։