Մեկ օրում գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 17-ական, խարդախության, ֆիզիկական ներգործության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մշակումն արգելված բույսեր աճեցնելու՝ 4, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործողություններին միջամտելու, զենքի, զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի (դատախազի ցուցումով), փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 հետախուզվող և 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1, կողոպուտի՝ 2, խուլիգանության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։