Աշնանը ՀՀ-ում կայանալու է Եվրասիական տնտեսական ֆորումը
Աշնանը ՀՀ-ում տղի է ունենալու Եվրասիական տնտեսական ֆորումը։
Էկոնոմիկսյի նախարարությունից տեղեկացնում են, որ ֆորումի կազմակերպման աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընտրել օպերատոր կազմակերպություն։
«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը պահպանելու նպատակով՝ խնդրում ենք տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող այն կազմակերպություններին, որոնք ունեն նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման փորձ, մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18։00-ն, Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել թեկնածություններ՝ նշելով կազմակերպության անվանումը և կոնտակտային անձի տվյալները։
Տեղեկատվությունը խնդրում ենք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 011 597 289 և 011 597 150 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ։