Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը
Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Գերմանիայի արտգործնախարարը:
Էնթոնի Բլինքենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը և Գազայի հատվածում հրադադարի հաստատման ապահովումը: Դիվանագետների օրակարգում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը: