Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզին
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի մասնակից՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, այնտեղ, ցավոք, այլ ճանապարհ են ընտրել»,- նշել է նա։
Հայաստանում, Զատուլինի խոսքով, գերադասում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, սպառազինության գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին, որ այս օրերին տեղի է ունենում Վաշինգտոնում։
«Այս ամենը կարող է միայն ծայրահեղ ափսոսանք առաջացնել», — ասել է նա:
Գալուզինի խոսքով՝ «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։
«Կարծում եմ՝ Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ Իմ կարծիքով՝ երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։