Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել և բաժին են տարել 42-ամյա Կարինե Պ.-ին: Ինչպես տեսեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա 2023 թ. օգոստոսի 4-ից հետախուզվել է ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: