Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ
Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։
Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության հարցում՝ համագործակցելով Կիևի և ՆԱՏՕ-ի հետ ու աջակցելով Ռուսաստանի հետ երկխոսությանը: Նա կտրականապես հերքել է Անկարայի բազմավեկտոր քաղաքականության պատճառով ՆԱՏՕ-ի երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման մասին տեղեկությունները։