Ռուսաստանում եկամտահարկը կավելանա
Ռուսաստանի Պետդուման չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, երրորդ ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց համար հարկերի առաջանցիկ սանդղակ (NDFL) սահմանող օրենքը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի խորհրդարանը, «քաղաքացիների ճնշող մեծամասնության համար եկամտահարկի դրույքաչափը չի փոխվի տարեկան մինչև 2,4 միլիոն ռուբլու եկամտի համար․ 2,4-5 միլիոն ռուբլի տարեկան կհարկվի 15% դրույքաչափով, 5-20 միլիոն ռուբլի՝ 18%, 20-50 միլիոն ռուբլի՝ 20%: