Մահացել է լեհական կինոյի լեգենդ Յերժի Շտուհրը
Հուլիսի 9-ին 77 տարեկան հասակում Վարշավայում մահացել է լեհական կինոյի ու թատրոնի հանրաճանաչ դերասան ու ռեժիսոր, սցենարիստ Յերժի Շտուհրը։ Այս մասին հայտնում է «Օրերը»։
Դեռևս 2013 թվականին Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում նա արժանացավ Համաշխարհային կինոյին բերած վաստակի համար մրցանակին։ Նա հայ և խորհրդային հանդիսատեսին ծանոթ է «Նոր ամազոհուիներ» ֆիլմով, որն իրականում թողարկվել էր «Սեքսմիսիա» անվանումով։ Բայց քանի որ Խորհրդային Միությունում սեքսի մասին լռում էին, փոխել էին նաեւ ֆիլմի անվանումը։ Այդ մասին «Օրեր»-ին տված հարցազրույցում վկայեց նաև Յերժի Շտուհրը, նշելով, որ դա խորհրդային գրաքննության պահանջն է եղել։
«Բացի այդ, ֆիլմից 15 րոպե կրճատել էին, քանի որ այն ժամանակ համարում էին որ ԽՍՀՄ-ում սեքս չկա»,- ասաց նա։