Վարդավառին պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3300 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին Վարդավառի տոնակատարության շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ։ Հայտնաբերվել են նաև չամրակապված վարելու՝ 813, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով վարելու՝ 170, արագության գերազանցման՝ 255, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգատգործելու՝ 65 և հեռախոսից օգտվելու՝ 64 իրավախախտում։
Պարեկային ծառայությունը հորդորում է լինել օրինապահ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. իրավախախտում կատարած վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության: