Փաշինյանն ու Փեզեշքիանը վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: