ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը
Հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:
«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱԺ արտահերթ նիստով պայմանավորված»,- ասաց Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: