Հիվանդությունից հետո բեմ է վերադառնում Զիվերտը
Հիվանդությունից հետո բեմ է վերադառնում Զիվերտը: Ռուս երգչուհին պատրաստվում է աշնանային հյուրախաղերին։ Նախատեսում է ելույթ ունենալ Ռուսաստանի 15 քաղաքում։ Առաջին համերգը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ Սոչիում։ «Դե, իմ փայլուններ, կտեսնվենք աշնանը։ Նախկինում գնված բոլոր տոմսերն ուժի մեջ են»,- գրել է Յուլիա Զիվերտը Տելեգրամում:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ առողջական խնդիրներ հայտնաբերվեցին 2023-ի աշնանը: Այս տարվա փետրվարին նա չեղարկեց առաջիկա վեց ամսում նախատեսված համերգները: Այդ ընթացում նրան ցավազրկողներ էին ներարկում՝ ուժեղ ցավը թեթևացնելու համար։