Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Իտալացի մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Կողմերն առաջիկա երկու օրվա ընթացքում կստորագրեն երկու տարվա համար նախատեսված պայմանագիր, հայտնում է Armsport-ը։
Թիմի գլխավոր մարզչի աշխատավարձը կկազմի 6,5 միլիոն եվրո, նախատեսված են նաև բոնուսներ, հայտնել է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Ինձագին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ առաջ անցնելով Անտոնիո Կոնտեից, որը «Նապոլի»-ում մեկ մրցաշրջանում կվաստակի 6 միլիոն եվրո։
Ինձագին միլանյան թիմը գլխավորում է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ինտեր»-ը դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը, երեք անգամ՝ սուպերգավաթը։