Ավարտեցի իմ սպորտային կարիերան, 25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ․ Հռիփսիմե Խուրշուդյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ավարտեցի իմ սպորտային կարիերան։ Շնորհակալ եմ իմ հայ ազգին՝ իմ կողքին լինելու, ոգևորելու համար:
Ֆեյսբուքյան էջում գրել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը․
«25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- գրել է նա։
Մանրամասները՝ այստեղ։