Կառուցապատողն ունի օրինական հիմքեր իր գործունեությունը կազմակերպելու համար. քաղաքապետարանն՝ Ազատության 12 շենքի բակում կառուցվող շենքի մասին
Ազատության 12/2 հասցեի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ նոր կառուցվող շենքի: Բնակիչները դժգոհում են, որ իրենց շենքը բավականին մոտ է նախատեսվող կառույցին, ինչի պատճառով շենքը կարող է տուժել:
Tert.am-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողն ունի գործող թույլտվություն, օրինական հիմքեր իր գործունեությունը կազմակերպելու համար և գործում է դրա շրջանակներում:
«Եթե տրվում է շինթույլտվություն այս կամ այն կառուցապատողին, այն անցնում է բավականին փուլերով ու մասնագիտական դիտարկումներով: Երևանի քաղաքապետարանը շինթույլտվությունը տալիս է՝ այդ ամեն ինչը հաշվի առնելուց ու գործընկեր կառույցների դրական եզրակացությունը ստանալուց հետո, այդ թվում՝ քաղշին կոմիտեի»,- փոխանցեցին քաղաքապետարանից: