Ջասթին Բիբերը 10 մլն դոլարով կերգի Ասիայի ամենահարուստ մարդու տղայի հարսանիքին
Ջասթին Բիբերը 10 մլն դոլարով Հնդկաստանում կերգի Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտի և Ռադիկա Մերչանտի հարսանիքին։
30-ամյա կանադացուց բացի՝ հուլիսի 12-ին Մումբայի «Բանդրա Կուրլա» համալիրի «Jio» համաշխարհային կոնֆերանս-կենտրոնում կայանալիք հարսանիքին կարող են ելույթ ունենալ նաև Ադելը, Դրեյքն ու Լանա Դել Ռեյը: Վերջիններս դեռ բանակցում են իրենց հնարավոր մասնակցության շուրջ: