Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։
Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Միջոցառմանը հրավիրված է նաև Ադրբեջանը: