Ֆրանսիայի նախագահը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը
«Էմանուել Մակրոնն իր ղեկավարած «Վերածնունդ» կուսակցության անդամ, վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է առայժմ մնալ պաշտոնում՝ կայունությունն ապահովելու համար»,-հաղորդում է BFMTV-ն:
Գործող նախագահի քաղաքական շարժումը խորհրդարանի ընտրությունում մեծամասնություն չստացավ կառավարություն ձևավորելու համար և վարչապետը երկուշաբթի պետք է հրաժարական տար: 35-ամյա Աթալը հունվարից գլխավորում է Ֆրանսիայի կառավարությունը։
Ելիսեյան պալատը նշել է, որ պետության ղեկավարն այժմ ուսումնասիրում է ընտրության արդյունքները և առայժմ նոր կառավարության կազմի վերաբերյալ հայտարարություններ չի անի: