Ալեն Սիմոնյանը հանդիպում կունենա Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ
Նախնական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։
Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։