Մակրոնի կոալիցիան երկրորդն է․ Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների արդյունքները հայտնի են
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատը» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան և Ֆրանսիայի ԱԺ-ում կստանա 182 մանդատ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Monde-ը՝ հղում աելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։
Երկրորդ տեղում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան է՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի «Ազգային միավորումը»՝ 143 մանդատով։
Հանրապետականները Ֆրանսիայի Ազգային ժողովում կստանան 45, իսկ մյուս բոլոր կուսակցությունները՝ 39 մանդատ։
Ավելի ուշ Parisien թերթը հայտնել էր, ՆԳՆ վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։
Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում ոչ մի քաղաքական ուժ խորհրդարանի ստորին պալատում բացարձակ մեծամասնություն չի ստացել։ Հնարավոր կոալիցիաների մասին տվյալներ դեռ չկան։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։
Նա Ֆրանսիայի վարչապետն էր 2024 թվականի հունվարի 9-ից։ Էմանուել Մակրոնի գլխավորած «Վերածնունդ» կուսակցության անդամ է։