Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար լավատեսության հիմքեր չկան. թուրքագետ
Ամերիկացիներն են, որ կանգնած են ՀՀ-ի կողքին, ո՞ւր են այն մարդիկ, ովքեր կանգնած էին Դավութօղլուի ու Նալբանդյանի թիկունքին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նրա խոսքով' հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի համար լավատեսության հիմքեր չկան: Պարզ է, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո այս ոլորտում ՀՀ-ի լծակները գնալով թուլանում են, և այդ գործընթացն արդեն դուրս է եկել Հայաստանի հնարավորությունների շրջանակից, ուստի Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի:
Վահրամ Տեր Մաթևոսյանի խոսքով' ԱՄՆ-ը պետք է անկեղծ խոսակցություն ունենա կողմերի հետ և ընդունի, որ այս գործընթացը հաջողություն չի ունեցել, և պետք է մտածել ինչպիսի քաղաքական օրակարգով հանդես գալ:
Թուրքագետն անդրադառնալով Դավութօղլուի՝ ՀՀ կատարած այցին նշեց, որ այն հմտորեն կայացված ակցիա էր: Ավելին, Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով, պարզ էր, որ նա ՀՀ էր եկել հանդիպելու ՀՀ նախագահին, հանդիպման ընթացքում բարձրացվելու էին ԼՂ-ին առնչվող հարցեր, և մերժումը եղավ: