Մոսկվայում զգուշացրել են ծայրահեղ շոգի մասին
Փրկարարները նախազգուշացրել են Մոսկվայում հուլիսի 8-ին և 9-ին մինչև 31 աստիճան տաքության մասին, հայտնում է ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Ռոսհիդրոմետ»-ի կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 8-ին և 9-ին ցերեկային ժամերին Մոսկվայում սպասվում է +30…31 աստիճան տաքություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Փրկարարները քաղաքացիներին կոչ են արել լինել զգույշ և ուշադիր, խուսափել արևի տակ գերտաքացումից, կրել բաց գույնի հագուստ և գլխարկ, ավելի շատ ջուր խմել։
Բացի այդ, վարչությունը հայտնել է, որ անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության պահանջները և խուսափել բաց կրակի հետ վարվելուց։