Մթերքներ, որոնք արագացնում են մաշկի ծերացումը
Մի շարք մթերքներ չափազանց բացասաբար են ազդում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղ ծերացման։ Դրանք կանանց համար ցուցակագրել է կոսմետոլոգ Նատալյա Բուբենչիկովան։
Սա առաջին հերթին վերաբերում է շաքարին։ Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը հրահրում է այսպես կոչված շաքարային ծերացումը։
«Սա առաջին հերթին տոնուսի նվազում է։ Սրանք վաղ կնճիռներ են, շատ կնճիռներ: Սրանք անոթային խանգարումներ են, քանի որ շաքարն ազդում է արյան անոթների վրա: Սա պիգմենտացիա է, քանի որ շաքարը կգրգռի մելանոցիտը, և այն կլինի հիպերակտիվ ու ավելի շատ մելանին կարտադրի»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ կիսվել է մասնագետը։
Բացի այդ, դեմքի վրա ցաներ են առաջանում։
Բացի այդ, չպետք է չափից շատ սուրճ խմել, խոսքն օրական մեկ-երկու բաժակից ավելիի մասին է։ Այս դեպքում մաշկը կդառնա չոր և ջրազրկված, քանի որ այս ըմպելիքն ունի միզամուղ ազդեցություն: