Քանյե Ուեսթը սեպտեմբերին համերգ կունենա Մոսկվայում
Քանյե Ուեսթը սեպտեմբերի 6-ին համերգ կունենա Մոսկվայում:
Ըստ «Life.ru»-ի՝ ռեփերը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Ռուսաստանի մայրաքաղաքում ընտրել է համերգի անցկացման վայրը: Աղբյուրը նշում է, որ համերգի կազմակերպիչների դիտակետում 2 վայր կա՝ «Լուժնիկի» և «Դինամո» մարզադաշտերը: Կայքը գրում է, որ համերգը կազմակերպող «Art Life» ընկերությունը նախապատվությունը տվել է «Լուժնիկիի» տարբերակին՝ ավելի ընդարձակ լինելու պատճառով, իսկ Քանյեն ընտրել է «Դինամոն»: Նրան դուր է եկել արենայի ակուստիկան։ Ուեսթն ու իր թիմը վերջնական վայրն ընտրելու համար ունեն 2 շաբաթ:
Ռուսաստանում, սակայն, այդքան էլ ուրախ չեն այս համերգի կապակցությամբ: «Сорок сороков» շարժման ակտիվիստները բողոքել են Մոսկվայի ոստիկանությանը, որպեսզի արգելեն ռեփերի մուտքը իրենց երկիր: Պատճառը նրա երգերի տեքստերն են: Ակտիվիստները «Vultures» ալբոմի երգերից մեկում գտել են տողեր, որոնք քարոզում են անհանդուրժողություն ռուս կանանց նկատմամբ։ Ըստ «Сорок сороков»-ի անդամների՝ Քանյեն աջակցում է Ուկրաինային, բացի այդ քարոզում է թմրանյութերի օգտագործում, ինչը կարող է բացասաբար ազդել հատկապես անչափահասների վրա։