Քեթի Փերիին և Օռլանդո Բլումին պապարացիները լուսանկարել են հանգստի ժամանակ
Երգչուհի Քեթի Փերիին և հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումին պապարացիները լուսանկարել են հանգստի ժամանակ: Սիրահարներն իրենց հանգիստն անցկացնում են Խաղաղ օվկիանոսի ափին։ Նիհարացած Քեթի Փերին զբոսանքի համար անկաշկանդ հանդերձանք է ընտրել:
47-ամյա դերասան Օռլանդո Բլումը և 39-ամյա երգչուհի Քեթի Փերին հանգստանում են Սանտա Բարբարայում։ Առողջարանային քաղաքի փողոցներով ընտանեկան զբոսանքի ժամանակ աստղերին լուսանկարել են պապարացիները։
Քեթին և Օռլանդոն ծանոթացել են 2016 թվականին, որից հետո նրանք սկսել են ռոմանտիկ հարաբերություններ ունենալ։ Երգչուհին և «Մատանիների տիրակալի» դերասանը չեն հաստատել այս տեղեկությունը, սակայն երեք տարի անց նրանք հայտարարել են բաժանման մասին։ 2019 թվականին Բլումն ամուսնության առաջարկ արեց Փերիին, և նրանք շուտով ծնողներ դարձան։ Այժմ նրանց երեխան երեք տարեկան է։