Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձելակումբի սան Տարոն Ոսկանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պաշտպանը իր ֆուտբոլային կրթությունը ստացել է «Փյունիկ»-ի ակադեմիայում՝ հանդես գալովբոլոր տարիքային խմբերում: 2011-ին Տարոն Ոսկանյանը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալպայմանագիրը և սկսել մրցելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում:
Բացի «Փյունիկից», Տարոն Ոսկանյանը 6 տարի հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում: 31-ամյապաշտպանը Հայաստանի եռակի չեմպիոն է, մեկ անգամ՝ «Փյունիկի», երկու անգամ էլ՝«Ալաշկերտի» կազմում: Տարոնը 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, երկու անգամ էլ՝Սուպերգավաթը:
Տարոն Ոսկանյանը Հայաստանի առաջնություններում մասնակցել է 321 պաշտոնականհանդիպման: Ոսկանյանը «Ալաշկերտի» կազմում 4 հանդիպման է մասնակցել Կոնֆերենցիաներիլիգայի խմբային փուլում, իսկ ընդհանուր առմամբ, եվրագավաթներում նա անցկացրել է 42 հանդիպում և աչքի ընկել մեկ գոլով:
Ոսկանյանը 2016-ից մինչև 2018 թվականը անցկացրել է Կիպրոսում՝ պաշտպանելով«Կարմիոտիսայի» և «Նեա Սալամիսի» գույները: